▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարամ լինի

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՀԱՐԱՄ ԼԻՆԻ
Մոտենում է Նոր Տարին։ Եվ ի՞նչ, Նոր Տարվա նախաշեմին, դատավոր գնվածը (Գնել չգիտեմինչյան), կատարելով վերադասի ցուցումը (վարչապետ-Ջհանգիրյան), «որոշում» է, որ Առուշ Առուշանյանը պետք է մնա կալանքի տակ։ Այպիսով, Նոր տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան և ուրիշներ։

Անհարգելի քննիչներ, դատախազներ, դատավորներ, դուք ձեր մերձավորների հետ ուրախ-զվարթ տոնելո՞ւ եք Ամանորը, խիղճներդ հանգիստ՝ թքած ունենալով, որ խեղում եք այլոց ճակատագրերը։

Հարամ լինի ձեր Նոր Տարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее