Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր:
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ է ներկայացրել, թե ինչպես է Հոլոգրաֆիկ Հերացին միջնադարից ողջունում Կենսաբանության միջազգային օլիմիպիադայի մասնակիցներին:


