▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի մասին

Դիտեք նաև՝

«Ես իմ մասին այնքան անհավանական բաներ եմ լսել, որ հիմա ժպիտով եմ դիմավորում այդ ամենը»,-յութուբյան հաղորդումներից մեկի եթերում՝ անդրադառնալով ամուսնալուծության և ամուսնու Կանադայում բնակվելու մասին լուրերին՝ ասել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

Թերթ․am.Life-ը ներկայացրել  է հաղորդումից հատվածներ:

«Ամուսինս Միացյալ նահանգներից հայաստան է տեղափոխվել 2013-ին, արդեն 10 տարի ապրում ենք Հայաստանում, ունենք 2 բալիկ՝ Տաթևը և Գրիգորը:

Մենք բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի պատճառով, Կանադայում ապրել ենք 6 ամիս: Այդպիսի բան չկա, սա զուտ հասարակության երևակայության թռիչքն է: Նորմալ է, եթե դու հանրային մարդ ես, անընդհատ ուշադրության կենտրոնում ես, և հետաքրքիր ու վառ կերպար ես քո տեսակով, բնականաբար խոսակցություններ կլինեն:

Եթե քո մասին միշտ լավ բաներ են խոսում, ես կարծում եմ, որ միջակ ես: Նախանձը մեծ չարիք է, շատ քիչ մարդիկ են կարողանում հաղթահարել այդ հիվանդությունը: Ես աղոթում եմ այդ մարդկանց համար, որովհետև ավելի վատ վիճակում իրենք են, ոչ թե՝ ես: Այդ նախանձը իրենց է ուտում: Ես ուզում եմ, որ այդ մարդիկ ազատվեն այդ հիվանդությունից:

Դիտեք նաև՝

***

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее