Հայկական երկու հանրապետությունները անդրադաձել են վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես Ղրիմում անցկացված հանրաքվեին և դրա արդյունքում ստեղծված իրավիճակի կարգավորման հեռանկարին: Հայտնի է, որ միջազգային հարցերում, որոնք վերաբերում են այնպիսի հիմնարար, կարևորագույն սզբունքներին ինչպիսիք են երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, պաշտոնական Երևանը, կա´մ ցուցաբերում է շատ հավասարակշռված մոտեցում, կա´մ էլ սար ու ձոր ընկնելով, անուղղակի կերպով ողջունում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Ինչ վերաբերում է Արցախի դիրքորոշմանը, ապա շատ անգամ այնպիսի տպավորություն է, որ կարծես Ստեփանակերտը, լինելով չճանաչված հանրապետություն և չլինելով միջազգային իրավունքի սուբյետկ, ասում է այն ինչը «հոգու խորքում» ուզում է ասելԵրևանը, բայց չի անում, որպեզի չվնասի իր պաշտոնական հարաբերությունները ինչ-ինչ երկրների հետ: Բայց այս անգամ իրավիճակը մի քիր այլ էր. Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը տարբերվող էր, ի տարբերություն այլ հարցերի վերաբերյալ հնչած պաշտոնական դիրքորոշումներից:
Երեկ գրթե զուգահեռաբար Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները անդրադարձան Ղրիմի հանրաքվեին: Ինչպես և սպասելի էր Ստեփանակերտը արտահայտվեց բավական վստահ, հստակ և ողջունեց Ղրիմի ժողովրդի կամաարտահայման իրավունքը և հանրաքվեի անցկացումը դիտարկեց՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում` հիշեցնելով, որ տվյալ իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում: Իսկ Երևանը ի դեպս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, պատասխանեց հետևյալ կերպ. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:
Տեսեք, բանն այն է, որ Ռուսաստանը վերջին շրջանում` խոսելով Ղրիմի կարգավիճակի մասին, մշտապես պնդում էր և շարունակում է պնդել, որ պետք է հարգվի երկրամասի ժողովրդի ինքնորոշման իրավունքը համաձայն մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերի և ՄԱԿ-ի կանոնադրության: Հիմա այդ համատեքստում Արցախը, ողջունում է Ղրիմի ժողովրդի կամարտահյտման իրավունքը և կոչ է անում դրանից բխող հետագա ցանկացած խնդիր լուծել ՄԱԿ-ի Կանոնադրության և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերի հիման վրա: Իսկ Արցախին զուգաքհեռ պաշտոնական Երևանը, անդրադառնալով Ղրիմին, բաց է թողնում երկրամասի ժողովրդին «շնորհավորելու մասը» , բայց կողմ արտահայտվում, որ ճգնաժամը կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:
Ես բնավ չեմ ասում, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, կամ էլ մնացած բոլոր միջազգային փաստաթղթերը նախատեսում են բացառապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքները: Բայց ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածում, որտեղ ներկայացվում են այդ ամենամեծ և ամենահեղինակավոր միջազգային կազմակերպության նպատակները առկա է հետևյալ բովանադակությամբ սզբունք. «Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները` հիմնվելով հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հարգանքի վրա և ձեռնարկել այլ համապատասխան միջոցներ հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման»:
Ասեմ ավելին` բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանը կոչ է արել խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, դա մշտապես եղել է Արցախի հակամարտության կոնտեքստում, ասել է թե կոչ է արել հակամարտությունը լուծելիս հաշվի առնել հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այնպես որ հաշվի անռնելով առկա բոլոր հանգամանքները կարելի է եզրակացնել, որ Հայաստանը ինչպես և Արցախը ևս երեկ ողջունեց Ղրիմի ինքնորշման իրավունքը, թեկուզև յուրահատուկ ոճով: