Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշնան բերքի շրջանում անգամ մրգերի և բանջարեղենի գները չիջան։
Տավարի միսն էլ այնքան թանկացել, որ հարուստների կերակուր է դարձել, աղքատները գերադասում են փող ճարելու դեպքում թռչնաբուծարանների հավի միս ուտել։
Խոզի միսը հիմա էլ թանկ է, տարեմուտին ավելի է թանկանալու։ Ընդեղենի և ալկոհոլային խմիչքների գներն էլ բարձր են։
Մի խոսքով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետներին շատ թանկ Ամանոր է սպասվում։ Ճշմարիտն ասած՝ ամեն ազգ իր խելքից է տուժում, մեր ազգն էլ՝ իր անխելքությունից, իր կատարած քաղաքական չընտրությունից»։


