▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն առաջարկել է Թուրքիային բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է:

Այս մասին «Արմենպրեսին» ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։

Վահան Հունանյանը նաև հաստատել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։

Երեկ Թուրքիայի արտգործնախարարը NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում՝ չհստակեցնելով հանդիպման ամսաթիվը։

Մևլյութ Չավուշօղլուն կոչ էր արել Հայաստանին ավելի համարձակ լինել և երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երևան:

«Մի կողմից ասում եք թող հարաբերությունները կարգավորվեն ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում և Երևանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ասելով, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը իրենք գալու Երևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее