▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն Իրանին թույլ է տվել ԱԹՍ-ներով հետևել ադրբեջանական զորաշարժին

Հայաստանի իշխանությունները թույլ են տվել Իրանին ժամանակավորապես օգտագործել մեր երկրի օդային տարածքը ԱԹՍ-ների միջոցով հետևելու ադրբեջանական զինված ուժերի զորաշարժին:

Այս մասին գրում է Avia.pro ռուսաստանյան պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին: Կայքը նկատում է, որ այս տեղեկատվությունը չունի պաշտոնական հաստատում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծայրահեղ լարվել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները: Իրանական բանակը մեծ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ ներգրավելով օդուժ և բալիստիկ հրթիռներ: Թեհրանը պնդում է, որ «ադրբեջանական իշխանությունները դարձել են սիոնիստական վարչակարգի (Իսրայել - խմբ.) խոսափողը», իսկ Իրանը չի պատաստվում հանդուրժել այդ փաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее