Asekose.am-ի տեղեկություններով, հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը հարցազրույց է տվել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը՝ կոշտ քննադատության ենթարկելով ՀՀ իշխանություններին:
Մեր տեղեկություններով, Հայրապետյանը կոշտ բնորոշումներ է տվել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ մեղադրելով նրան տեղեկատվական պատերազմը տանուլ տալու և դիվանագիտության խայտառակ վիճակի համար:
Հայրապետյանը ՀՀ կառավարությանը քննադատել է ոչ արհեստավարժ գործունեության համար:
«Չենք լռելու»-ի անդամ Նարինե Ասլանյանը հաստատեց այս տեղեկությունները՝ հայտնելով, որ հարցազրույցը կտարածվի դեկտեմբերի 24-ին: