▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի

Հայ–թուրքական պետական սահմանով ապօրինի սահմանահատման փորձ իրականացնելիս հունվարի 31-ին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների կողմից Շիրակի մարզի «Ախուրիկ» սահմանապահ ուղեկալի հատվածում ձերբակալվել են 4 օտարերկրյա քաղաքացիներ։ 

Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Գործող կարգի համաձայն` ՌԴ սահմանապահների կողմից սահմանախախտները փոխանցվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»,– հայտնում են ԱԱԾ–ից։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469–րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ` սահմանախախտները կալանավորվել են։

Այլ տեղեկություններ քրեական վարույթի հետ կապված չեն հաղորդվում, քանի որ հրապարակման ենթակա չեն։

Կայքի տեղեկություններով` կալանավորված անձինք Եգիպտոսի քաղաքացիներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее