***
Հերթը հասավ «Գինի լից» երգին. «Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է, կարծում է ՀՀ վարչապետը։ Ու հավելում` այսօր էլ կամավորներ կան, բայց նրանք «շոշափելի վարձատրություն են ստանում ՀՀ բյուջեից»։
Աժ-ում Փաշինյանը անդրադարձավ ընդդիմադիրների այն կարծիքներին, թե հերոսությունը սահման պահելն է, հերոսը` կամավորը․ «Սկզբունքորեն այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի։ Այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ․ «Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»,- ասաց նա։ |
Դիտեք նաև՝
«Այսօրվա մեր հավքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է, մեր ենթագիտակցությունն է ապապետական»․- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Կա պետություն, կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն, չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ինչո՞ւ է մեր սոցիալ-հոգեբանությունը ապապետական։ Խնդիրն այն է, որ սոցիալ-հոգեբանությունը ձևավորվում է հարյուրամյակների ընթացքում։ Իսկ վերջին 600-ամյակում մենք միայն 35 տարի ենք անկախ պետության փորձ ունեցել, այսինքն մեր սոցիալ-մտածողության գենետիկան ձևավորվել է այն շրջանում, երբ չենք ունեցել պետություն, եղել ենք գաղութ, հպատակ, համայնք»,-ասաց Փաշինյանը։ ***
|