▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարզվում է՝ ծնողները ղզիկ են դաստիարակել որդիներին, դրա համար էլ ինքը պատերազմ կրվեց». Սևակ Հակոբյան

Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սկզբում դասալիք-դավաճաններն էին մեղավոր, հետո նախկինները, հետո ռուսները, հետո էլի նախկինները, հետո գեներալները, հետո զինվորները, հիմա էլ ծնողներն են մեղավոր։
Պարզվում է՝ ծնողները փոխանակ իր պես դաստիարակեին իրենց որդիներին, ղզիկ են դաստիարակել, դրա համար էլ ինքը, գերագույն հրամանատար լինելով, պատերազմ կրվեց, դե հետո էլ ինչի համար հերոսաբար կռիվ էր տալիս, ճանաչեց Ադրբեջանինը։
Էդտեղ է՞լ էին ծնողներն ու իրենց «ղզիկ» տղերքը մեղավոր։
Լուսանկարում՝ Աշոտ Փաշինյանը, 44-օրյայի օրերին»:

Հաջորդ գրառմամբ Սևակ Հակոբյանը գրում է․ «Կատաղությունս չի անցնում․ այսինքն՝ Ռոբերտ Աբաջյանի, Ալբերտ Հովհաննիսյանի, Քյարամ Սլոյանի, Ադամ Սահակյանի, Մխիթար Գալեյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Կարապետյանի, Տիգրան Պողոսյանի, Հակոբ Ռոստոմյանի, Գևորգ Արշակյանի ու մեր բոլոր մյուս հերոս տղերքի կյանքի գնով պահած դիրքերը քո, Արարատի, Ալենի, Ավինյանի ու Արայիկի, տո քո Սասունի ձեռով հանձնեք թշնամուն, հետո ասես, թե նրանք ղզիկն էին, փափկասունն էին, բռուտալը դուք էի՞ք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее