Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԱՅԴ 2-3 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞ՄՆ Է
2018թ․ գարնանը Հայաստանի բնակչության գերակշիռ մասը հույսեր ուներ, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսապես ծաղկեցնելու է Հայաստանը, դրսից ներդրումները, ինչպես Սաակաշվիլու Վրաստանի դեպքում, թափվելու են, նախկինների կատարած բազմամիլիարդ թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձվելու է, կոռուպցիայի դեմ իրական պայքար է լինելու։ Դրանք չեղան, հավելյալ՝ Արցախում խայտառակ պարտությունը։
Նիկոլ Փաշինյանը այժմ քայլ է անում դեպի ժողովուրդը, հունվարի 1-ին թոշակները 2-3 հազար դրամով կավելանան։ Այդ 2-3 հազար դրամի ավելացումը վաղուց գնաճը խժռել է։ Այնպես որ՝ ապագա կա՛, կա՛»։


