Հայաստանում աչք են փակում կոռուպցիոն հանցագործությունների վրա․ «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին։
Վարդան Ղուկասյանը , մասնավորապես, գրել է․ «Ասվածի վառ ապացույցը Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում գտնվող հսկայական հողատարածքն է, որը, ըստ փաստաթղթերի, պատկանում է Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին։ Հատկանշական է նշել, որ մինչև 2018 թվականը թե՛ Տիգրան Ավինյանը և թե՛ իր հայրը՝ Արմեն Ավինյանը, չէին կարող իրենց թույլ տալ նման մասշտաբի հողատարածքի սեփականատեր լինել։ Գրիբոյեդով գյուղում գտնվող այս հողատարածքի վրա գործում են արտադրամաս, էլեկտրական կայաններ և բազմաթիվ ջերմոցներ»։
«Իշխանափոխությունից հետո պետական բարձր պաշտոնները սեփական բարօրության և հսկայածավալ ունեցվածք դիզելու համար օգտագործելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից սովորական բան է դարձել։ «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը ակնկալում է ԱՄՆ համապատասխան արձագանքը այս հարցին։
Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ԱՄՆ դիրքորոշումը էական նշանակություն և զսպող դերակատարություն կարող է ունենալ՝ կանխելու Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիան»,-գրել է Վարդան Ղուկասյանը։
Մանրամասները՝ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում