Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում չորս հոգի, որոնցից մեկն ավարտված ալկաշ է, երկրորդը՝ խելագար, երրորդը՝ Արևմուտքի գործակալի համբավ ունի, իսկ չորորդը չգիտեմ՝ ով է, հայտարարում են, որ Հայաստանի դպրոցներում չպետք է ավելացվեն ռուսաց լեզվի ժամերը, որ դրանով ասիմիլյացիա կլինի։ Նրանք պնդրում են, որ ռուսերենի փոխարեն պետք է միայն անգլերեն սովորել։ Իսկ սրան զուգահեռ ՌԴ-ում 11 հանրակրթական դպրոց կա, որոնցում «Հայոց լեզուն», «Գրականությունն» ու «Պատմությունն» ուսուցանվում են խորացված, դաշնության տարածքում կա նաև հայերեն լեզվի ուսուցանման 200 կիրակնօրյա դպրոց:
Հայաստանում տեղի ունեցող չհիմնավորված բողոքի ակցիաների ֆոնին Ադրբեջանում շարունակում է գործել 300-ից ավել ռուսական դպրոց։
Հ․ Գ․ Բողոքող չորս հոգուն, եթե մի փոքր էլ խոսեցնեին, վստահ եմ՝ նրանք հպարտորեն կպնդեին, որ պետք է բացել թուրքական դպրոցներ»։


