▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմար մեկնաբանություններին արձագանքելու ժամանակ չունեմ. գնում եմ «Արթիկ» ՔԿՀ ընկերներիս տեսակցության. Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Ishxan_saxatelyan.jpg

 

«Հարգելի ընկերներ,

Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը:

Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։

Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում , ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։

Նահանջ չկա,հետքայլ չկա։

Ոգով, Աստծով, մինչև վերջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее