Այսօր` հունվարի 26-ին, «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Բ-ն, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխել ոստիկանները, երբ նա դեպքի վայրում կասկածելի փաթեթ էր կուլ տվել, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել էր։

Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ հունվարի իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։
Բաղրամյան պողոտայից դեպի՝ ժողովրդին հայտնի «Օրբելիի թունել» տանող ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ի մեքենան և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան էր կուլ տվել։
Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր ներկայացրել նրա իրերը, որոնք հայտնաբերվել էին հագուստի գրպաններից, և այնտեղ եղել էր նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։


