▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանի խոսքով՝ քաղաքացիները բուքմեյքերական հաշիվներն այսօր կարող են լիցքավորել 3 եղանակով՝ կանխիկ, բանկային քարտից և էլեկտրոնային դրամապանակից:

http://asekose.am/filemanager/uploads/Gevorg_Papoyan.jpg

«Նախագծով առաջարկում է՝ օրենքի ընդունումից տասն օր հետո կանխիկ հատվածը հանել, այսինքն՝ հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները, այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները: Այսինքն, օրենքն ընդունելուց 6 ամիս 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել միայն ու միայն անկանխիկ եղանակով»,- ասաց Պապոյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее