▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես անվանակոչված նորածնի ծնողներին հայտնել են, որ ոչ թե տղա, այլ աղջիկ են ունեցել

Դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի` արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան իգական սեռի է։
Իրավապահներն այցելել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ տնօրենը հավաստիացրել է, որ ծնողներին ասվել է աղջիկ լինելու մասին, սակայն, թյուրիմացաբար, տեղեկանք է տրվել ծննդյան վկայական հանելու համար` որպես տղայի։
Այնուհետև ոստիկանները զրուցել են երեխայի ծնողների հետ, ովքեր հայտնել են, որ հիվանդանոցում իրենց ասվել է, որ տղա երեխա է ծնվել։
Պարզվել է, որ թյուրիմածություն է տեղի ունեցել, ծննդյան վկայականը խոստացել են ուղղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее