Մուրզիլկա մանկապարտեզը տարվա մեջ մի քանի անգամ միջոցառումներ կազմակերպելով երեխաների մեջ սերմանում է բեմական արվեստը, բեմական խոսքն ու ամեն անգամ նոր ոգևորություն հաղորդում թե´ փոքրիկներին, և թե´ նրանց ծնողներին:
Այս անգամ Մուրզիլկան անմոռանալի ու տպավորիչ էր պատրաստել տարբեր տարիքային խմբերի Աշնանը նվիրված միջոցառումները: Այս մանկապարտեզի անձնակազմը ոչինչ չի խնայում, որպեսզի միայն գովասանքի ու հպարտության արտահայտման խոսքեր լսի այն բոլոր ծնողներից, ովքեր իրենց երեխաների առօրյան վստահում են Մուրզիլկային։
Ամենափոքրիկների խմբում, բեմում կանգնած էին 1-ից 2,5 տարեկան հրաշամանուկները: Այո, Մուրզիլկայում 1 տարեկան փոքրիկները դեռևս չխոսելով, կարողանում են ենթարկվել ու սովորել բեմում իրենց դրսևորելու արվեստին: Նրանք իրենց զգում էին աշնան հեքիաթում: Իսկ ավելի մեծ փոքրիկները միջոցառմանը կարողացան ներկայացնել աշունն անտառում ու կերտել անտառի բնակիչների կերպարները, ճանաչել հրաշք աշունն իր բոլոր գույներով ու երևույթներով: Նրանք աշնան վերաբերյալ կարողացան երեք լեզուներով բանաստեղծություններ ու երգեր ներկայացնել։
Շատ հեշտ է հասկանալ, որ այս մանկապարտեզում թիմային ու միահամուռ աշխատանք է տարվում: Այստեղ աշխատում են պրոֆեսիոնալ մանկավարժներ, որոնց համար բավական հեշտ է երեխաներին պատրաստել ցանկացած դեր կերտելու, երգելու, պարելու ու ամենագեղեցիկ ձևով միջոցառումը ներկայացնելու, քանի որ նրանք առաջին հերթին հոգեբան են, իսկ երեխաներին կրթելու գործում դա ամենակարևոր նախապայմաններից մեկն է:

Բնականաբար այս ամենի հետևում կանգնած է պրոֆեսիոնալ մասնագետ, մանկապարտեզի տնօրեն` Լուսինե Հովհաննիսյանը, ով արդեն շուրջ 20 տարի կարողանում է ոլորտում բարձր պահել Մուրզիլկայի անունը, ընդլայնել ու օր օրի ավելի կատարելագործել այն:


