▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել

Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:


«Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее