▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրեշը մշտապես արյան դոզայի կարիք ունի». Արմեն Աշոտյան

«Բռնապետական իրավական համակարգում ակնկալել պոզիտիվ սպասումներ, հերիք ա էլի: Էդ համառ միամտությունը Նիկոլի հանդեպ հերիք ա դրսևորեք»,-դատական նիստից հետո, անդրադառնալով երեկվանից շարունակվող պաշտոնանկություններին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Տեսա, որ պաշտոնանկ արվածներին որոշները սկսում են նախկին կոչել: Էդ գյոզալական բառը մի օգտագործեք էդ մարդկանց հանդեպ: Իրենք ի՞նչ նախկին, նախկինը էն մարդիկ են, ովքեր իրենց բոլոր սխալներով հանդերձ պետություն են շենացրել, Արցախ են պահել, Հայաստան են ուժեղացրել, բանակ են սարքել, Հայաստանը ներկայանալի և ինքնուրույն են պահել»,- նշեց Աշոտյանը և, պատասխանելով այն հարցին, թե «ի՞նչն էր պատճառը այդ մարդկանց պաշտոնանկությունների», հավելեց. «Եթե էլի ալեգորիայի գնանք, հրեշը մշտապես արյան դոզայի կարիք ունի: Բռնապետը երբեք ոչ մի հարցում եղածով չի բավարարվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее