▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռիփսիմե Ապրեսյան՝ մանկաբույժ, ով պատրաստ է 24 ժամ երեխաների կողքին լինել

Մանկաբույժը մարդու կյանքում առաջին բժիշկն է։ Մանկաբույժ լինելը ոչ թե մասնագիտություն, այլ առաքելություն է, որի սրտացավ իրականացնողներն արժանի են միայն բարձր գնահատանքի: Դե իսկ ցանկացած ծնողի համար իր երեխայի առողջությունից թանկ ու կարևոր բան չկա, իսկ երբ այն վստահելի ու գրագետ մասնագետների ձեռքում է, ապա անհանգստանալու կարիք այլևս չկա:

/filemanager/uploads/2021/12/week-3/Hripsime_Apresyan.jpg

Խոսքը, մասնավորապես,ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Մուրացան» մանկական համալսարանական հիվանդանոցի տնօրենի տեղակալ, մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանի մասին է:

Հիանալի մարդ , գրագետ և ճիշտ մոտեցում։ Մարդ, ում հանգստորեն կարելի է վստահել փոքրիկին: Բժշկուհի, ով ամենադժվար պահերին, երբ փոքրիկի առողջությունը լավ չէ, իսկ մայրը ֆիզիկապես և հոգեբանորեն հյուծված է, իր պրոֆեսիոնալ, հոգատար և ուշադիր վերաբերմունքով ամեն ինչ կարգավորում է:

Нет описания.

Հռիփսիմե Ապրեսյանը այն բժշկուհին է, ով հնարավորին ամեն բան անում է փոքրիկների առողջությունը վերականգնելու համար՝ փորձելով լուծել առողջական անգամ ամենալուրջ ու բարդ խնդիրը:

Բժիշկ, ով 24 ժամ պատրաստ է հիվանդի կողքին գտնվելու և յուրաքանչյուր խնդրով օգնելու, բժիշկ, ով դեմ լինելով տարատեսակ դեղամիջոցների ընդունմանը, փորձում է երեխային առողջացնել նախևառաջ բնական միջոցներով:

Нет описания.

Հռիփսիմե Ապրեսյանը Հանրապետության այն քիչ բժիշկներից է, ում մասին կարելի է խոսել և կրկին խոսել՝ բացառապես դրական և շնորհակալական խոսքերով: Բժշկուհու մասին ասված ցանկացած լավ խոսք ապացույցի կարիք իսկապես չունի, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ այցելել է Հռիփսիմե Ապրեսյանին, վստահաբար զգացել է, որ իր երեխան ապահով ձեռքերում է՝ համոզված լինելով, որ իր երեխայի փոքրիկ խնդիրն անգամ լուծում կստանա բժշկուհուշնորհիվ:

Անի Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее