Associated Press-ին տված հարցազրույցում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ նույնասեռականությունը մեղք է, սակայն ասել է, որ ոչ ավանդական հարաբերությունները հանցագործություն չի համարում:
«Դա հանցագործություն չէ, այո, բայց դա մեղք է: Լավ, բայց նախ պետք է տարբերել մեղքը հանցագործությունից: Նաև մեղքը միմյանց հանդեպ ողորմության բացակայությունն է», - ասել է հովվապետը։
Նույնասեռականությունը քրեականացնող օրենքները Հռոմի պապն անարդար է անվանել: Նա կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել պայքարել օրենքների դեմ։
Գործակալության տվյալներով՝ ըստ կաթոլիկության ուսմունքի՝ համասեռամոլներին պետք է հարգանքով վերաբերվել, սակայն համասեռամոլ արարքները «բնույթով արատավոր են»։


