▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը. Լուսինե Սահակյան

«Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը։ Դատավորն ասում է՝ բա՛րձր ասեք, ձեր ձայնը լսելի ա․․․»,- այսօր Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Լուսինե Սահակյանի կարծիքով՝ արտառոց որոշում է կայացվել դատական նիստն ընդամենը մեկ շաբաթով հետաձգելով։

«Դատավորը գտավ, որ մեկ շաբաթվա ընթացքում ես պետք է ծանոթանամ 80 հատորից ավելի քրեական գործին․․․»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее