▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ ցուցակի բոլոր թշնամիներն սկսել են իրենց ընտանիքի անդամների ու սիրուհիների համար վիզաներ ստանալ». Վարդան Ղուկասյան

«Մեդիահաբ»-ի լրագրողի հետ զրույցում հավաստիացնելով, որ 2026-ին ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, հիմնադիր Վարդան Ղուկասյանը շարունակեց.

«Ես տեղեկատվություն եմ ստանում, որ բոլոր իմ թշնամիները, բոլոր այն մարդիկ, որոնք կան իմ ցուցակում, որ պետք է դատվեն, կալանավորվեն, արդեն մի տասը օր է՝ սկսել են իրենց ընտանիքի անդամների ու իրենց սիրուհիների համար վիզաներ ստանալ։ Արդեն հասկանալի է՝ ինչ է։ Այսինքն՝ պատրաստվում են մասսայական էմիգրացիայի․․․ Պրոցեսն սկսվել է արդեն․․․ Փախչում են ինձնից։ Երբ որ սկսվի իմ քարոզարշավը, կտեսնեք՝ Վովայի, Արշակի, Սիսիի, քաղաքապետարանի Շավոյի ընտանիքները դուրս են գալու երկրից․․․ Բայց եթե իրենց թվում է` փախնելով պրծնելու են, սխալվում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее