Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով:
Սա Պետդեպի ծրագիրն է և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։
Կամավորների աշխատանքի մեջ ներառվում են հետևյալ կետերը.
Համայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների և հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակի պատրաստում, թարմացում և պահպանում:
Աջակցել ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին հավաքման վայրերի և շարժման ուղիների ընտրության հարցում:
Կամավորները կարող են նաև կատարել որոշ գործառույթներ դեսպանատան անունից՝ օգնելու դժվարության մեջ գտնվող ամերիկացիներին:
Օրինակ, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ մի ամերիկացի վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին:
Այս հայտարարությունից հետո , մամուլում գրել էին, որ հարց է առաջանում․ ի՞նչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ։
Դիտեք նաև՝


