▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս երգիչ Արման Աղաջանյանը հաղորդման ընթացքում ծնկաչոք համբուրեց Ալլա Լևոնյանի ձեռքերը

«Հենց այնպես» հաղորդաշարում  հյուրնկալվել էին Ալլա Լևոնյանն ու Արման Աղաջանյանը։ 

Հաղորդման ընթացքում այն հարցին,թե ով՞ է Ալլա Լևոնյանի սիրելի եգիչը, նա պատասխանեց.

«Կատակ չեմ անում, իմ սիրած երգիչը Արման Աղաջանյանն է»։

Պատասխանից հետո Արման Աղաջանյանն ասաց` «կատակ ես անում,կատակ ես անում հիմա», ապա վեր կացավ տեղից, ծնկի եկավ Լևոնյանի առաջ և սկսեց համբուրել երգչուհու ձեռքերը, որին հաջորդեց ջերմ գրկախառնություն։

Այդ հուզիչ տեսարանի ընթացքում  Ալլա Լևոնյանը շարունակելով միտքն` ասաց.

«Ես անկեղծ եմ ասում, քո տեմբրը ,քո կերպարը շատ եմ սիրում։ Ափսոսում եմ Արման Աղաջանյանին, որպես արտիստ, երգիչ` իր գեղեցիկ տեմբրով, թե ինչի չի երգում, չեմ հասկանում։ Ինձ հետ հատկապես շատ դուետներ պիտի երգի»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее