▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս պայթեցրին ՊՆ նախկին շենքը

Այսօր՝ ապրիլի 17-ին, պայթեցման միջոցով քանդվեց ՊՆ նախկին շենքը, որը հատկացվել էր ՊԵԿ-ին։ Այստեղ կկառուցվի նոր շենք՝ ՊԵԿ ստորաբաժանումների համար:

***

Քաղաքագետ Էդգար Ղազարյանը գրում է․

Հայաստանը ղեկավարում են հայ ժողովրդի ամենամեծ թշնամինեը։

Նիկոլ Փաշինյանը Երևանում պայթեցրեց այն շենքը, որտեղից կայացվել են Արցախն ազատագրելու և այն պաշտպանելու մասին որոշումները։

Իլհամ ԱԼիևը Ստեփանակերտում քանդեց Արցախի ազատամարտի վետերաննրի միության շենք, որը խորհրդանշում էր Արցախի ազատամարտն ու հերոսական սխրանքը։

Մի օր էլ կքանդվեն բոլոր վանքերն ու տաճարները, ինչպես դա հիմա արվում է Արցախում։

***

Մեկ այլ գրառման մեջ Էդգար Ղազարյանը նշել էր․

Պայթեցնելով կվերացվի ՀՀ պաշտպանության նախարարության այն շենքը, որտեղ նախարար են եղել Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը... որտեղից կայացվել են Արցախն ազատագրելու վերաբերյալ որոշումները։

Ստեփանակերտում էլ քանդվել են Արցախի Ազգային ժողովի և Արցախի Ազատամարտի վետերանների միության շենքերը։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊՆ նախկին շենքը այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 11-ին մոտ պայթեցվելու է։
Դեռ ամիսներ առաջ այդ շենքում մի քանի տասնյակ ընտանիքներ էին ապրում, հիմնականում զինծառայողներ և պատերազմի մասնակիցներ, նաև Արցախից բռնի տեղահանվածներ։
Հետո այդ բոլոր մարդկանց բռնի տեղահանեցին շենքից, թե այն տվել են ՊԵԿ-ին։
Հիմա, պարզվում է, շենքը պայթեցնում են, ու առաջիկա տարիներին դրա տեղում հաստատ ոչ մի շենք էլ չի կառուցվելու»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից...
Շենքը, որ երեկ պայթեցվեց, մինչև ՊՆ-ին հանձնելը եղել էր «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման շենքը։ Միութենական նշանակության հիմնարկ էր, Սովետում ամենամեծերից մեկը։ Միավորումը երեք մասից էր կազմված՝ գիտահետազոտական ինստիտուտ, փորձարարական գործարան և հատուկ մասնագիտացված կոնստրուկտորա-տեխնիկական բյուրո։ Հայրս բյուրոյի տնօրենն էր, հետո դարձավ միավորման գլխ․ ինժեները և գլխ․ տնօրենի տեղակալը։ ՍՍՀՄ վաստակավոր ինժեներ էր։ Գլխ․ տնօրենն ակադեմիկոս էր։ Լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
92-ին շենքը փոխանցեցին ՊՆ հաշվեկշիռ։ Այդ մասը բաց թողնեմ․․․ Բայց հիշում եմ, որ մի 20 տարի առաջ, երբ ԵԱՀԿ-ում էի աշխատում, այցելեցի ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի։ Հորս բյորոյի աշխատասենյակում էր նստում։ Երևի մի 15 տարի չէի եղել։ Ուշադիր կողքս էի նայում։ Հարցրեց․
- Այստեղ եղե՞լ եք։
- Շատ։
- Ե՞րբ,- զարմացած հարցրեց գեներալը։
- Այ է՜ս տարիքից․․․․
ՊՆ-ից հետո շենքը մնաց անտեր։ Իսկ երեկ պայթեցրեցին։ Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը։ Լավ է հայրս չտեսավ․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее