Երևանի պետական համալսարանում այսօր ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել՝ դեմ արտահայտվելով Կառավարության կողմից առաջադրված միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրությանը։ «ԵՊՀ–ն քաղաքականացնում են, այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել:

Դավաճանը տեղ չունի հոգաբարձուների խորհրդում»,- բարձրախոսով հայտարարեց երիտասարդներից մեկը՝ նշելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի գործոնը:
Ուսանողը հայտարարեց, որ իրենց պայքարը շարունակվելու է:


