▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնահրկիզման փորձ, ծեծկռտուք․ ի՞նչ է կատարվում մսի շուկայում

Իրադարձությունների զարգացումներին ու տեսանյութերին կարող եք հետևել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

Երևանի շուկաներից մեկում մսավաճառը փորձել է ինքնահրկիզվել։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Պատճառն այն է, որ Սննդամթերիք անվտանգության տեսչության աշխատակիցները առգրավել են շուկայում վաճառվող միսը, որը սպանդանոցի կողմից հաստատված փաստաթուղթ չունի։ «Ես ապրում եմ Շիրակի մարզում, այնտեղ սպանդանոց չունենք, միսը բերել եմ Երևան՝ վաճառեմ, ուզում են առգրավեն, թե սպանդանոցի թուղթ չունեմ։ Ավելի լավ ա ինձ վառեմ, քան էս միսը տանեն։ Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օր առաջ 1 մլն-ի միս են ձեռիցս վերցրել, հիմա էլ 800 հազարի»,- ասում է քաղաքացին։ Մսավաճառները բողոքում են, որ հենց Ամանորին ընդառաջ են այդ ստուգումները կատարվում և պատշաճ չի պարզաբանվում, թե միսը առգրավելուց հետո ուր է տարվում։ Տեղում էին նաև մեծաթիվ ոստիկաններ։ Իրավիճակը լարվեց, մսավաճառների և ոստիկանների միջև ծեծկռտուք սկսվեց։
Մանրամասները՝ մեր գործընկեր Սյուզի Բադոյանի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее