▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը նախատեսված ասուլիսին, գրել է.

«Հունվարի 10-ին տեղի կունենա դավաճան-բռնապետիկի մամլո ասուլիսը։ Եվ ի՞նչ եք սպասում այդ ասուլիսից, հարգելի և անհարգելի լրագրողներ։ Իշխանամերձ, անհարգելի լրագրողների համար տոն է։ Նրանք արդեն դավաճանի քիմքին հաճելի հարցեր են պատրաստել, կապված ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, խաղաղապահների, կուռուպցիայի, նախկինների և իհարկե՝ խաղաղության մասին։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այդ ստի և կեղծիքի հերթական բալագան-ասուլիսին մասնակցելո՞ւ են անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները։
Համոզված եմ, ձեր հարցերը եթե նույնիսկ հնչեցվեն, ապա պատասխանները լինելու են ոչ առարկայական, երբեմն վիրավորական։ Բռնապետիկ-դավաճանն իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ, հերթական անգամ բացելու է իր հոգու և սրտի ստի տոպրակը։
Մի խոսքով, եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր, 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, կբոյկոտեի դավաճանի ցանկացած ասուլիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее