Իրանը Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանի մոտ գտնվող Գիլան նահանգի լեռներում տեղադրել նոր է անդրհորիզոնային ռադիոտեղորոշիչ կայան (OTH): «800 կմ հեռահարությամբ այս ռադարը կարող է թիրախներ հայտնաբերել 30 կմ-ից ավելի բարձրության վրա։ Այն կարող է նույնականացնել տարբեր թիրախներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները»,- գրում է աղբյուրը։ «Այս ռադարի հայտնվելով Ադրբեջանի, Հայաստանի, Արևելյան Թուրքիայի մեծ մասը, Վրաստանի մեծ մասը, արևմտյան Թուրքմենստանը, հարավ-արևմտյան Ղազախստանի մի մասը և Կասպից ծովը կհայտնվեն Իրանի հակաօդային պաշտպանության հսկողության տակ»,- ասվում է հրապարակման մեջ։ |