▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից վարտիք կախած Անուշ Լալայանը լքել է Հայաստանը

Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ջատագով Անուշ Լալայանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Նիդերլանդներում:

«Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Լալայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսուհետ ապրելու է Ամստերդամում:

«Արդեն էլ ուժ չկար հանդուրժելու»,- մեկնաբանություններում գրել է նա:  

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Լալայանը հանդես էր գալիս հակաիշխանական գրառումներով` քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին:  

«Կարող եք Նիկոլին, նախընտրական տեքստերը գրելուց առաջ, ուղղակի հիշեցնել, որ 3 տարի պետության ղեկին ոչ ես եմ եղել, ոչ Դոնլդ Դակը, ոչ Միկի Մկնիկը, ոչ էլ առավել ևս Դորիս ձկնիկը: Նա է իր սեփական ուժերով մսխել հեղափոխությունը, նա է տանուլ տվել պատերազմը, նա է իր թեթև ձեռքով Քոչարյանին բերել դարձրել իր համար առաջին հակառակորդ՝ չեզոքացնելով այլ հավանական ուժերի գոյությունը»,- նման գրառում էր կատարել նա։ 

Հիշեցնենք, որ նա 2018-ի ապրիլի 6-ին իրականացրել էր ակցիա։ Նա Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք էր կախել, որի հաջորդ օրն` առավոտյան, ոստիկանության աշխատակիցներն այցելել էին նրանց բնակարան:

Դիտեք նաև`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее