▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվելուց առաջ «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը պարգևատրվել էր

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարգև և պատիժ` նույն բանի համար
Հանրապետությունից փախած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, 2021 թվականի ապրիլի 14-թիվ ՆՀ-63-Ա հրամանագրով, «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանին պարգևատրել է պետական պարգևով՝ Մխիթար Հերացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար։
2023 թվականի մարտի 10-ին «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը ձերբակալվել, իսկ հաջորդ օրը, դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում չարաշահումների և ֆինանսական յուրացումների ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավվածության և ապօրինությունների համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее