|
«Երեկ նռնակներ են օգտագործվել ժողովրդի դեմ: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ նման որոշումներն առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի, չէր կայացվելու»,- Ֆրանսիայի հրապարակում, մեկնաբանելով նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքերը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Դուք պատկերացրեք, որ կնոջ են ծեծել, 7-8 հոգով գլխին են հարվածել, գցել են գետնին: Կանանց, երեխաների առկայության ժամանակ, առանց նախազգուշացման, կիրառվում էր լուսաձայնային նռնակ»,- ասաց նա: |



