▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառավարությունից մեկը լայեղ չի արել դուրս գա՝ հարցնելու՝ ժողովո՛ւրդ, ի՞նչ եք ուզում». Լևոն Հայրյան

Արդեն երեք օր Կառավարության շենքի մոտ նստացույց անող արցախցիներն այցելել են նաև ՄԱԿ-ի գրասենյակ:

/filemanager/uploads/2022/07/week-2/Levon_Hayryan.jpg

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել հանդիպումից՝ նշելով, որ գրասենյակում իրենց հայտնել են, որ Արցախից տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տալու պահանջը չի մտնում ՄԱԿ-ի գործառույթների մեջ և առաջարկել են միայն տնտեսական աջակցություն:

«Պետական իշխանության, պետական մարմինների կողմից անուշադրության ենք մատնված: Դուք տեսել եք՝ երեք օր Կառավարության շենքի մոտ հավաքվել ենք, ժողովրդական լեզվով ասած՝ մեկը լայեղ չի արել դուրս գա՝ հարցնելու՝ ժողովոˊւրդ, ի՞նչ եք անում էստեղ, ի՞նչ եք ուզում»,- շարունակել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее