▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող էր տեղի ունենալ աղետ. Սարատով-Երևան չվերթի օդաչուն ինքնաթիռը սխալմամբ իջեցրել է «Էրեբունի»-ում

Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։ 

24Նյուզ-ն է գրում ու նշում, որ կայքի հավաստի տեղեկությունների համաձայն,  «Շիրակ Ավիա»-ի Սարատով-Երևան չվերթի օդանավի օդաչուն ինքնաթիռը ոչ թե իջեցրել է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես և պետք է լիներ, այլ  «Էրեբունի»-ում, որը օգտագործվում է ռազմական նշանակության համար։ Ընդ որում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, օդաչուն ոչ թե ստիպված է եղել գնալ այդ քայլին, այլ արել է սխալմամբ։

Այս «սխալը» կարող էր ճակատագրական լինել թե' օդանավի անձնակազմի, թե ուղևորների համար։ Կայքն այս առթիվ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Քաղավիացիայի կոմիտե, որտեղից մեզ խոստացան ավելի ուշ պատասխանել դեպքի մասին մեր հարցին, իսկ «Շիրակ Ավիա»-ից մեկնաբանություն այս պահին ստանալ դեռևս չի հաջողվել։ Տեղեկությունների համաձայն, արդեն «Էրեբունի» օդանավակայանից ինքնաթիռը կրկին թռել է «Զվարթնոց», որտեղ իջնելուց հետո ուղևորները խստացված հսկողությամբ զննություն են անցել, բոլորի դեմքը նկարել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее