▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատուների սադիստն Ազգալդյանի արձանը պղծողն է և ջերմեռանդ նիկոլական

«Հրապարակը» գրում է․ «Մենք նախօրեին հրապարակում ունեինք, որ մի տղամարդ մասնատում է կատուներին՝ ձեռք-ոտք-գլուխ պոկում եւ նետում Մաշտոցի 49 հասցեի բնակիչների տների առաջ։ Զրուցել էինք շենքի բնակիչ Լուսինե Հասրաթյանի հետ, ով ասել էր, որ Կարեն Խ․-ն, ով տաքսի է վարում եւ ում մեկ ամիս առաջ ԴԱՀԿ-ն վտարել է իրենց շենքից՝ պարտքի դիմաց բռնագրավելով բնակարանը, որոշել է պատժել հարեւաններին՝ նա անդամահատում է կատուների վերջույթները եւ դիերը նետում բնակիչների դռների առաջ․ «Ասել է՝ բոլորիցդ վրեժ եմ լուծելու։ Հավանաբար, հոգեբանական խնդիրներ ունի, նաեւ կատուների նկատմամբ մանիակալ վերաբերմունք ունի։ Չես հասկանում` ուտում է, սպանում է»։ Շենքի բնակիչները բազմիցս տեսել են, որ նա կատուները ձեռքին բռնած մտնում է շքամուտք, դուրս գալիս ու անշնչացած կատվին մի կողմ նետում։ Նրանք քանիցս դիմել են ոստիկանություն, սակայն նրան տանում են՝ մի քիչ պահում, բաց թողնում։ Բնակիչներն ասում են՝ ինքը բողոքներ է գրում բոլորի վրա՝ բնակիչների, ոստիկանների, դա է պատճառը, որ չեն պատժում։

Հրապարակման ժամանակ մենք չգիտեինք ում մասին է խոսքը եւ պահելով էթիկայի կանոնները՝ «սադիստի» անունը լրիվ չէին գրել, քանի որ նրա հետ չէր հաջողվել խոսել։ Հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել կենդանասերների շրջանում եւ մեզ օգնեցին գտնել կատուներին տանջամահ անողին։

Պարզվում է, Կարեն Խաչատրյանը ժամանակին հայտնի է դարձել նրանով, որ ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին է պղծել: Մենք ժամանակին նրա արարքի մասին հրապարակում ենք արել. «Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ` հող է գրավե՞լ, սպանություննե՞ր է արել. Նիկոլ Փաշինյանի համակիր» վերնագրով: 

Նա Ազգալդյանի արձանի նկատմամբ իր վանդալիզմը բացատրել էր այսպես. «Արձանը կոտրել եմ, լավ եմ արել, դրա ու դրա նմանների երեսից տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը...նրա ու նրա նմանների երեսից է մեր ազգն էս օրին հասել», հայտարարել էր. «Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», նա ոչ մի մեղք չունի՝ «մեղավորը 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին` Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ»:

2022 թ. հունիսին, երբ ընդդիմությունը պայքարի հերթական փուլն էր իրականացնում, Կարեն Խաչատրյանը, արձանը պղծելուց հետո, «Հրապարակի» հետ զրույցում ասում էր. «Ես ուզում եմ Ադրբեջանի քննչական մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի նրանք զբաղվեն իմ բոլոր բողոք-դիմումներով: Վստահ եմ՝ նրանք արդար գործողություններ կկատարեն: Վատ չէր լինի, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններին հրավիրեինք Հայաստան: Ադրբեջանի իրավապահները միայն կարող են Հայաստանում կարգ ու կանոն հաստատել, Ֆրանսիայի հրապարակը մաքրել էդ ընդդիմությունից: Փաշինյանն արդար մարդ ա, ես նրա գործողություններում և ամեն ինչում արդարություն եմ տեսնում: Մարդուն չեն թողնում իրականացնել իր արդար աշխատանքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее