▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանաբանական այգու խուճապահար տնօրենը ձեռքը գցում է փրփուրներին

(Ի պատասխան Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների «բողոք-նամակին»)

Հերթական անգամ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից: Սակայն ուշագրավն այն է, որ մինչ այս նա թաքնվում էր նախկին տնօրեն` Սահակ Աբովյանի ետևում, իսկ այս անգամ կարծես փոխել է մարտավարությունը` փորձում է թաքնվել արդեն այգու աշխատակիցների թիկունքում:

Ակնհայտ է «բողոք-նամակի» հեղինակը հենց Ռուբենն է, քանի որ այն ինչպես միշտ պարունակում է ակնհայտ կեղծ ու ստահոդ տեղեկություններ` չգիտես ինչու այգու աշխատակիցներն են վիրավորվել, մեր կողմից բարձրացված այն հարցի շուրջ, որ այգու տնօրինությունը մեկ շաբաթ բացարձակ չի ներկայանում աշխատանքի և այգին մատնել է անտերության:

Բնականաբար մենք ծանոթ ենք Ռուբենի այս աշխատելաոճին: Այդպես էլ այս տղան չտարբերեց աշխատանքը հիմնադրամում և պետական կազմակերպությունում, չհասկացավ, որ կեղծ ու շինծու փաստաթղթերով ու հերյուրանքներով կազմակերպություն չեն ղեկավարում, առավել ևս աշխատակիցներին միմյանց դեմ չեն տրամադրում` օգտագործելով ահաբեկման կամ դրամային պարգևատրման ստոր տեխնոլոգիաները.

1. «բողոք-նամակ» կոչվածը հասցեատեր չունի, թե ու՞մ է այն ուղղված, նույնիսկ Ռուբենն` ինքը պատկերացում չունի;
2. «բողոք-նամակ» կոչվածը աշխատակիցները ստորագրել են ստիպողաբար: Ինքնաբուխ գրությունները սովորաբար ստորագրվում են առանց հերթականության և ձեռագիր, իսկ այս դեպքում հստակ պահպանված է տաբելային ստորագրման սկզբմունքը:
3. ցավալի է հիշողությունները թարմացնելը, երբ տեսնում ես, որ այգու նվիրյալ աշխատակիցներից միայն 8-ն են մնացել, սակայն դա էլ բավական էր, որպեսզի նման անգրագետ նյութ չստեղծվեր:

Սակայն, ինչպես ասում է ժողովրդական խոսքը. «Չկա չարիք, առանց բարիք»: Այն, որ այս «տնօրեն» կոչվածը, որն այգում եղած-չեղած մի հաշիվ է, ի վերջո հասկացավ, որ կեղծ ու շինծու փաստաթղթեր ստեղծելով, ուշ թե շուտ պատասխանատվություն է կրելու դատարանի առաջ, խայտառակ լինելով ամբողջ Հանրապետության առջև: Սակայն ցավալին այն է, որ այս անգամ նա կարողացել է օգտագործել այգու աշխատակիցներին իր կեղտոտ գործի շարունակականությունը ապահովելու համար:

Հարգելի կենդանաբանական այգու աշխատակիցներ.

Դուք գիտեք, որ մեր խնդիրը անձնական չէ: Խնդիրը այս տնօրենին դատարանի առաջ պատասխանատվության ենթարկելն է, Ձեզ հայտնի, իր կողմից թույլ տրված ապօրինությունների ու անօրինությունների համար: Կիսում եմ նաև Ձեր մտահոգությունը` վաղվա աշխատանք ունենալու կապակցությամբ, սակայն լավ կլիներ թարմացնեք Ձեր հիշողությունը ու հիշե՜ք բոլոր տնօրենամետ աշխատակիցներին և որտեղ են նրանք հիմա: 

«Հին ընկերները չեն դավաճանում»:

Ա. Գալստյան

Հ.Գ.
Այս պահին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը հանդիսանում է պատասխանող կողմ նույն կազմակերպության նախկին աշխատակից Ա. Գալստյանի հայցադիմումի համաձայն` տնօրեն` Ռուբեն Խաչատրյանի անօրինական, կեղծ ու շինծու հրամանների ստեղծմամբ աշխատանքից ազատելու կապակցությամբ հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее