Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Տասնյակ տարիներով աճած վայրի խաղողը, որը Երևանի կոլորիտի և մշակութային ժառանգության անբաժան մասն էր, բարբարոսոբար ոչնչացվեց:
Այն ոչնչացվեց հանուն մասնավոր շահի՝ անտեսելով քաղաքի բնապահպանական, պատմամշակութային և համայնքային արժեքները։
Սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրում, որի հետևանքով ոչնչացվում են կանաչ տարածքները։
Տարեցտարի կրկնվող նման դեպքերը փաստում են, որ Կենտրոն վարչական շրջանում կոռուպցիան դարձել է համակարգային, իսկ ձերբակալությունները և քննությունները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև քողարկում են դրա իրական խորությունը...
Հարց է առաջանում՝ երբ են պատասխանատվության ենթարկվելու այն պաշտոնյաները, ում ստորագրությունները կործանում են մեր քաղաքի բնությունն ու մշակույթը: