Հավանաբար որոշ մարդկանց կհետաքրքրի թե ինչ գործ ունեմ Ժառանգություն կուսակցությունում:
Որոշել եմ անկեղծանալ ու որպես հանրային գործիչ կիսվել ընկերներիս հետ...
Ժառանգությունն իմ համար կուսակցություն էր այն ժամանակ, երբ նոր էի փորձում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում կուսակցությունը, քաղաքական գործընթացները որտեղից են սնվում, որտեղ են ժայթքում, ինչ արդյունքներ են գրանցվում այս կամ այն քայլից: Ասեմ, որ ժամանակին կուսակցական պաշտոններ զբաղեցնելու ամբիցիաներ ունեի ու 2007թ-ից սկսած, երիտ թևում, տարածքային ստորաբաժանումում, կանոնադրական հանձնաժողովում, ավելի ուշ՝ վարչությունում զբաղեցրել եմ կուսակցական գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնները...
Իսկ Ժառանգություն անդամագրվելու համար առիթ է հանդիսացել Րաֆֆի Հովհաննիսյանն իր՝ մարդկային ու հայրենասերի կերպարով, ով ժամանակի ընթացքում դարձավ իմ ուսուցիչը, սրտացավ ընկերը, մարդ, ով իր օրինակով ցույց է տվել ու տալիս է թե ինչպես պետք է նվիրվել քաղաքացուն, հայրենակցին, մարդուն, ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպիսին պետք է լինի օրինակելի քաղաքացին, բայց դա չի արել խոսքով, դա արել է իր օրինակով:
Րաֆֆին աստված չի, նա մեզնից մեկն է, Րաֆֆիին քննադատել ու իր սխալներն ինքս տեսել եմ, շատ շատերից ավելին, բայց Րաֆֆուն մեղադրում եք հիմնականում այնտեղ, որտեղ նա ուժեղ է: Նա նման չէ այն առաջնորդներին ովքեր սովետական պատկերացումների ու կաղապարների մեջ են մեծանում ու նաև պահանջում են իրենց էդպես ընկալել... Բայց Րաֆֆին ի հեճուկս շատերի դեռ անելիք ունի, մարդ, ով Հայաստանը հեռվից սիրել ու էկել է իր օրինակով է այն ցույց տվել, բովանդակություն է տվել օդի մեջ թափառող խոսքին...
Ինչպես վերը նշեցի, Ժառանգություն իմ համար վաղուց զուտ կուսակցություն չէ, այն արժեքների ու արժեքները կրողների մի համախումբ է, որտեղ կերտվել եմ որպես քաղաքացի, որտեղ ինչպես վերևում նշել եմ, գաղափարին, հայրենիքին նվիրվել եմ սովորել գործնականում, որտեղ սովորել եմ կենացներից հրաժարվելն ու գործ անելը, թե որքանով է այն ստացվել չեմ կարող ասել, ինքներդ տեսնում եք իմ բոլոր թերություններն ու առավելությունները...
Ինչպես ցանկացած սոցիումում, այնպես էլ Ժառանգությունում խնդիրներ լինում են, բայց լավ բանի մասին են խոսում այն բոլոր հարձակումները, ուրախությունները, առուն թռնելու չհաշվարկված փորձերը, Ժառանգության նավի խորտակման մասին՝ իշխանական, սուտ ընդդիմադիրների շրջանակների հավաստիացումները...
Ժառանգություն արժեք է հասարակության համար ու ցանկացած խնդիր հարթվելու միտում ունի եթե սոցիումի հիմքն առողջ է ու ամուր...
Դանիելն այսօր հայտարարեց կուսակցությունից իր դուրս գալու մասին(Դանիելը կարգին քաղաքացի է, բարի ճանապարհ եմ մաղթում), ու ժառանգության տեսակի չընդունողները սկսեցին լուր տարածել, թե կուսակցությունը փլվում է.... Ուզում եմ հիասթափեցնել չարախնիդներին, նման բան չի կարող լինել, քանի որ ժառանգության առաջամարտիկներն իրենց գործի մեջ են, քանի որ սահմանամերձ գյուղերում, Հայաստանի մյուս քաղաքներում Ժառանգության առաջամարտիկ-անդամները պինդ են ու կռիվ են տալիս իշխանական և ինֆորմացիոն ճնշումների հետ...
ԻՆքս կուսակցական ու քաղաքական ոչ մի պաշտոնի ակնկալիք չունեմ, իմ պաշտոնն էս հանցագործների հետ կռիվ տալն է, որն անելու եմ սրբորեն ու սկզբունքորեն, պատվով ու հարգանքով...
Հ.Գ.
Հիտլերի նկարներին մի քիչ նման այս նկարը Կապանի հանրահավքից է մնացել 2013թ-ին, որտեղ իմ ամենահաջողված ելույթն եմ ունեցել, հաջողված էր ոչ միայն նրա համար, որ կարողացա սրտակցությունս ու նվիրվածությունս զգացնել տալ կապանցիներին, հուզմունք առաջացնել, այլ հաջողված էր նաև նրա համար, որ ելույթս չավարտած լիցկայի մարդիկ հարձակվեցին մեր վրա...հենց այս հաջողված ելույթի համար պարտական եմ ժառանգության բոլոր անդամներին և մեր հետ պայքարի դուրս եկած բոլոր քաղաքացիներին...
Մեր պայքարն ազնվության, արդարության ու անկախության համար պայքար է, մեր պայքարը լույսի համար պայքար է, դրա համար Ժառանգությանը ոչնչացնելու ձեր ծարավը չի հաջողվելու, քանի որ ազնիվ միտումներ ունեցողները եթե ինչ որ պահի ընկնում են, բայց երբեք չեն ծնկում...
Կերեք ժառանգությանը, ձեր կոկորդում կկանգնեն կուսակցության կանոնադրությունն ու գրասենյակները, միգուցե՝ մի մանդատ էլ ավել ուտեք, բայց գաղափարներն ու նվիրումները չեք կարող ուտել...