▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիբերանվտանգությունից՝ արհեստական բանականություն. Երևանում կայացավ Buissup Conference-ը

Հունիսի 11-ին Երևանում անցկացվեց Հայ գործարարների ասոցիացիայի Buissup նախագծի միջոցառումների շարքը բացող առաջին իրադարձությունը՝ Buissup Conference 2022-ը:

Այս տարի այն մեկ հարթակում էր հավաքել 1000-ից ավելի երիտասարդի:

«Հայ գործարարների ասոցիացիայի համար մեծ պատիվ է, որ կոնֆերանսի շրջանակում բիզնես մտածելակերպով օժտված բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել՝ միասին նպաստելու մեր երկրում բիզնես միջավայրի զարգացմանը:

Այդ նպատակով էլ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ ստեղծել ենք Buissup հարթակը՝ նպաստելու գործարարության զարգացմանը: Նախորդ տարի այս նախագծի շրջանակում ևս ունեցել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում հաղթած նախագծերից ինը 1.2 մլն դոլարից ավելի ներդրում են ստացել:

Համոզված եմ, որ այս տարի էլ ավելի շատ ներդրումներ կունենանք, որոնք ներգրավելու համար պետք է հնարավորինս կատարելագործեք ձեր ծրագրերն ու նախագծերը»,- նշեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ տարի ծրագրի մասնակիցների թիվն էլ ավելի շատ է լինելու:

Business: Next Station խորագրի ներքո անցկացված կոնֆերանսը համախմբել էր բիզնեսում նորարարություններով հետաքրքրված ամենատարբեր ոլորտներից երիտասարդների:

«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ստեղծվել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն ինովացիոն, հետաքրքիր մտքերով երիտասարդ գործարարներին մի հարթակում միավորելն է՝ նրանց հնարավորություն տալով ավագ սերնդի գործընկերներից սովորել նորը, արդյունքում հաջողությունների հասնել:

Համոզված եմ, որ այս տարվա միջոցառումները նախորդից ոչ պակաս նորարարական, հետաքրքիր կլինեն, ու հաջողություններ կգրանցեն»,- իր հերթին, նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանը:

Միջոցառման ընթացքում 7 խոսնակ անդրադարձան բիզնեսում նորարարությունների թեմային, խոսեցին կիբերանվտանգության, ռոբոտացման ազդեցության, արհեստական բանականության, ավտոմատացված ուսուցման մասին, ինչպես նաև բացահայտեցին բիզնեսում այդ բոլոր գործիքների կիրառման գաղտնիքները: Կոնֆերանսի ծրագիրն այնպես էր կազմված, որ, լսելով բոլոր ելույթները, մասնակիցներն արդյունքում պատկերացնեն, թե ինչ զարգացումներ են սպասվում բիզնեսում առաջիկա տարիներին:

Buissup Conference-ի ընթացքում ներկայացվեցին նաև նախագծի հաջորդ միջոցառումները՝ առաջին Buissup Hackathon-ը, որը կանցկացվի հուլիսի 9-10-ը միաժամանակ չորս քաղաքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ղափանում ինչպես նաև սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կայանալիք ամենամեծ երիտասարդական բիզնես ֆորումը՝ Buissup Global Forum-ը: Միջոցառումներին մասնակցելու համար հայտերի ընդունումն արդեն բաց է, իսկ գրանցվել ու հետևել մանրամասներին կարելի է Հայ գործարարների ասոցիացիայի պաշտոնական  armassociation.com կայքում:

Նախագիծն իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее