▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը, երեխային գրկած, սպառնում էր նետվել կամրջից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը հայտնել է, որ ինքն Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել. այլևս չի ուզում ապրել։

Բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվել է համոզել կնոջը՝ ետ կանգնել այդ քայլից:

Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее