▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ

ՄեդիաՀաբ-ը գրում է․ Դեռ անցած  ամիս  էինք գրել, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն ընտրվելու է այս բարձր պաշտոնին։ Եվ ահա հաղորդագրության մեջ կարդում ենք.

«2024 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը ներկայացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչված Շուշան Ալեքսանյանին՝ մաղթելով նրան բարի երթ»։ Այս մասին հայտնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից։

Հիշեցնենք, որ վերջերս մամուլը գրել էր, որ Կոնջորյանի կնոջ գործերը «ՀայՓոստ»-ում ուղղակի հիանալի են, նրա աշխատավարձը մեկ միլիոն դրամով ավելացել է։ Եթե նրա տարեկան աշխատավարձը 2021 թվականին 6.8 մլն դրամ էր, ապա 2023 թվականին արդեն 10,5 մլն դրամ է կազմել, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է կազմակերպության ավելի քան երեք հազար աշխատակիցների միջին աշխատավարձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее