▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կովկասը «Նոր Ուկրաինա» դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը՝ «Նոր Մարիուպոլի»»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Պարզ բացատրեմ՝ Մեծ Արևմուտքին պետք է ռուս խաղաղապահներին, հաջորդ փուլում ռուսական բազան դուրս հանել Հարավային Կովկասից ու Թուրքիայի միջոցով խորանալ դեպի Միջին Ասիա։

Դա ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արևմուտքում։ Արդյունքում Կովկասը «Նոր Ուկրաինա» դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը՝ «Նոր Մարիուպոլի»-ի (Ադրբեջանն էլ):

Դա Արևմուտքի համար ցանկալի սցենար է, կազմակերպել մեծ պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ՝ համ Թուրքիան նորից մտցնել իր տիրապետության տակ, Ռուսաստանին ու Իրանին էլ մտցնել արյունալի պատերազմի մեջ։ Բրիտանիան հանեց Թուրքիային որոշ ռազմական տեխնոլոգիաների սանկցիաներից, այսինքն՝ սկսել են զինել։

Բրյուսելում ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում։ Նմանատիպ տեխնոլոգիաներով Ուկրաինայում պատերազմ սարքեցին։

Արևմուտքի նպատակը պարզ է ու բնական, կան մեծ շահեր։ Անհասկանալի է Հայաստանի իշխանության ու Հայաստանի ընդդիմության (խորհրդարանական ու փողոցային) քայլերը, որոնք, սրելով իրավիճակը, նպաստում են այդ ամենին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее