Ուկրաինայում երեկ անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ: Ուշ երեկոյան հրապարակված հարցումները արդեն իսկ վկայում էին երկրի խոշորագույն դրամատերերից մեկի` «շոկոլադի արքա» Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի մասին հենց առաջին տուրում, թեև ընտրությունների պաշտոնական տվյալները կհայտնվեն հունիսի 4-ից ոչ ուշ:
Ինչ խոսք այդ իրադարձությունը ինքնին կարևոր է ու կարող է դառնալ առաջին քայլը ուկրաինական թնճուկի հանգուցալուծման համար, թեև բոլոր կողմերն էլ, նույնիսկ ուկրաինացիներին ընտրությունների կայացման համար շնորհավորող Բարաք Օբաման, բավականին զգուշորեն են մոտենում այս հարցին: Լավատեսները կարծում են, որ հանգուցալուծումը մի քանի ամսից կլինի, ավելի կոնկրետ` մինչև Եվրոպայում ջեռուցման սեզոնի սկսվելը, թեև սա դեռ որոշակի չէ: Հիմնական խաղադրույքն այստեղ այն է, որ եվրոպացի փափուկ կյանքի սովոր եվրոպացիները չեն կարող սառչել ձմռան ցրտին աշնան սառը եղանակներին` մնալով առանց ռուսական գազի:
Բացի այս, ռուս չինական գազային պայմանագիրը կարելի է ասել քարուքանդ արեց ամերիկացիների բոլոր պլաները ու այս իրավիճակում պառավ Եվրոպան ինքն է փորձելու ինքնուրույնաբար, սեփական նստատեղի մասին մտածելով, դուրս գալ այն իրավիճակից, որի համահեղինակն է, իսկ ելքը խնդրի կարգավորումն է միայն: Սա ընդհանուր պատկերը, սակայն ինչն էր ամենահետաքրքիրն այս շաբաթ տեղի ունեցած պետերբուրգյան տնտեսական ֆորումի մեջ, բացի տնտեսական ու ֆինանսական նվաճումներից, ձեռքբերումներից: ՌԴ նախագահ Պուտինը մի քանի անգամ խոսեց ուկրաինական կիևյան խունտային ենթակա զորքերի կողմից երկրի հարավարևելյան շրջաններում իրականացվող պատժիչ գործողությունների շուտափույթ դադարեցման ու դրանց անթույլատրելիության մասին, նույնիսկ այդ գործողությունների դադարեցումը համարելով ուկրաինական ներկա կամ ապագա իշխանությունների հետ: Այս ամենը կարծեք թե առնչություն չունի մեր` հայերիս հետ:
Սակայն եթե նախագահ Պուտինի անդրադարձը պատժիչ գործողությունների դադարեցման մասին դիտարկենք այն համատեքստում, որ այդ գործողություններն իրականացնող հիմնական դերակատարը կիևյան խունտայի ներքին գործերի նախարար ազգությամբ հայ Արսեն Ավակովն է, իսկ այս տարվա մայիսի 13-ին, ՌԴ Պետական Դումայի Հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը պաշտոնական նամակով դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին, հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին և Ռուսաստանի Հայերի միության նախագահ տիար Արա Աբրահամյանին` կոչ անելով միջնորդել ներկայիս ուկրաինական փաստացի իշխանությունն հանդիսացող կիևյան խունտայի ներքին գործերի նախարար ազգությամբ հայ Արսեն Ավակովի մոտ` դադարեցնելու համար Ուկրաինայի հարավարևելյան հատվածում խունտայի զինուժի ու «պռավասեկտորականների» կողմից կազմակերպված ու «պատժիչ գործողություններ»-ի անվան ներքո իրականացվող «մսաղացը», ապա այլևս պարզ կդառնա, որ կամա կամ ակամա Առաքելական Եկեղեցին ներառվել է Կրեմլյան քաղաքականության ոլորտ և անուղղակի կերպով նախագահ Պուտինը ևս սպասում է կաթողիկոսի, ռուսաստանյան թեմի առաջնորդի արձագանքին արված դիմումի հետ կապված, քանի որ արդեն մայիսի 15-ին տիար Աբրահամյանը «Ազատություն ռադիոկայանին խնդրո առնչությամբ տրված մեկնաբանության մեջ պատգամավոր Նիլովի դիմումն ու կոչը որակեց «անհասկանալի» և դրանով իսկ հայտնելով, որ ինքը որևէ կերպ չի կարող հանդես գալ միջնորդությամբ:
Մինչ Նիլովի դիմումին չի արձագանքել պաշտոնական Սուրբ Էջմիածինը այստեղ առաջանում է մի հարց, ինչ կլինի Արա Աբրահամյանի հետ, երբ վերջանա այս ամբողջ շիլաշփոթը կապված ուկրաինական ճգնաժամի հետ: իր քայլից հետո, որ կարելի է անվանել` «պաստավկա անել» կամ ինչպես իրենց կպահեն այս նոր իրադրության մեջ կաթողիկոսն ու Եզրաս արքեպիսկոպոսը: Հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ ռուսահայ մեկ այլ նշանավոր գործարար Ռուբեն Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Արևմուտքի սանկցիաներն ու ուկրաինական ճգնաժամը կարող են բերել ռուսական կապիտալի վերաբաշխման: Արդյոք հայ գործարարն այս ասելով, նկատի է ունեցել միայն մակրոտնտեսական-շուկայական վերադասավորումը, որով ՌԴ-ն ավելի հետաքրքրություն կցուցաբերի ասիական շուկաների հանդեպ, թե խոսքը նաև երկրի ներսում օլիգարխիկ խոշոր կապիտալի վերաբաշխման մասին է ու եթե այո, ապա ինչ կլինի Արա Աբրահամյանի հետ. նախագահ Պուտինն արդյոք չի պատժի նրան ասենք ունեզրկմամբ, որոշ հանցագործությունների, օրինակ հարկերից խուսափելու ու նման դեպքերում այլ դասական «հոդվածների»-ի շրջանակներում մեղադրանքներ ներկայացնելով իր իրավապահ մարմինների միջոցով, հատկապես, որ ժամանակ առ ժամանակ հայ խոշոր օլիգարխների մասին ռուսական իրավապահների ունեցած դոսիների մասին ժամանակ առ ժամանակ տեղեկատվական արտահոսքեր կամ նույնիսկ պաշտոնական տեղեկատվություն տրամադրվում է:
Սակայն եթե Արա Աբրահամյանն ընդամենը օլիգարխ է, ապա մտահոգվելու շատ ավելի մեծ առիթ կա Գարեգին Բ-ի ու Եզրաս արքեպիսկոպոսի մասով, եթե Գարեգին Բ-ն ու Եզրաս արքեպիսկոպոսը շարունակեն պատգամավոր Նիլովի դիմումի հանդեպ նման «շվեյցարական չեզոքություն» ցուցաբերել, ասես ոչ լսել են ոչ տեսել ոչ էլ իրենց է վերաբերում: Արդյոք նույն ռուսական իրավապահները չեն բարձրաձայնի, թեկուզև նեղ առանձնաշնորհյալ շրջանակի համար ռուսահայ համայնքի ու եկեղեցու հետ կապված ֆինանսական անհարթությունները, որոնք հայտնի են ու մտահոգության առիթ են եղել դեռևս նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյան արքեպիսկոպոսի ժամանակներից, ու արդյոք պուտինյան վարչակազմը, որ ամեն ինչում հետևում է ցարական Ռուսաստանի ավանդույթներին, ընդհուպ մինչև մասսայական միջոցառումների կազմակերպումն ու համազգեստները, Հայաստանի Մաքսաին Միությանն ու Եվրազեսին միանալուց հետո Առաքելական եկեղեցու համար չի վերականգնի Պոլոժենիայի վիճակը: Սրանք արդեն այսօր մտածելիք հարցեր են ու պետք է որ հուզեն հանրությանը: