▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Հրազդանում. վարսավիրանոցում փոխհրաձգություն է եղել, կան վիրավորներ

Հոկտեմբերի 7-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստասվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/krakoc.jpg

Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչը՝ 30-ամյա Մորիս Ս.-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Պարզվել է, որ նշված անձինք են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Աշոտ Կ.-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Սամվել Ան-ն։  Սամվել Ա.-ն այնուհետև «Սևան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее