Մեր ցեղի սրբություն սրբոցը, հիմնական զբաղմունքը, իղձերը, մտքերը, ներկան, անցյալն ու պայծառ ապագան լափն է:
Մենք մեր սերն արտահայտում ենք լափով. - ջիգյարդ ուտեմ, մռութդ ուտեմ, բդերդ ու ոռդ ուտեմ...
Մեր հոգևորականները մեզ մեր տեր աստծու հետ հաղորդվելու համար լափեցնում են նրա միսը, խմեցնում արյունը:
Մեր հայրենակիցները պարտքեր են անում բանկերից վաշխառու տոկոսով, ու գրաստի պես բանելու են տարիներով, որ ճռալով ետ վճարեն, որպեսզի հարսանիք ու բանակի քեֆ անեն, նոր տարվա սեղան գցեն այնքան լափով, որ կբավարարեր կես տարի նորմալ սնվելուն անկասկած:
Նրանք կարծում են որ ամոթ է լափ չհյուրասիրելը, որ իրենց նման ուրիշ լափողների այցերի ժամանակ բոլ-բոլ լափ չտան:
Նրանց ամոթ չէ, որ մեր ծերուկները սնվում են աղբամաններից:
Նրանց ամոթ չէ որ երկիրը նվաճված է, բանտերը լեցուն են քաղկալանավորներով:
Մեր ցեղի հավաքական մարած գիտակցության ժանգոտ դռները ծեծելու միակ միջոցը լափն է:
Այդ պատճառով են մեր գործիչները հրաժարվել քաղաքական պայքարի բոլոր ձևերից:
Նրանց մնացել է միայն հացադուլը:
2013.01.07, Երևան
Շնորհակալություն Ի. Ա.- ին