▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ ա չի ասում՝ Երևանի կենտրոնի ռեստորաններում խինկալին ու խորովածը կերվել է 800 % ավելի շատ, քան առաջ էր

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ալիևի հոխորտանքներին ձվաձեղ սարքելով պատասխանողն ասում է՝ «ԵՄ-ից ստացած տվյալներով, 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»։ Լավ ա չի ասում՝ Երևանի կենտրոնի ռեստորաններում խինկալին ու խորովածը կերվել է 800 % ավելի շատ, քան առաջ էր։ Տոննեքով ոսկու մասին էլ թող ասի, դա էլ կա. այլ հարց է` դա մեզ հետ որքան կապ ունի, իրենց չարած աշխատանքի հետ էլ, առհասարակ:
Իրականում մանրամասներ չի ասում, որ էդ ուղևորները հիմնականում ռուսներ կամ այլերկրացիներ են, ոչ թե մերոնք, չի ասի, որ էդ խիկալին, խորովածն ու գինին հիմնականում ռելոկանտներն են սպառում, էդ ոսկին էլ էստեղով անցկացնում ու հետ են տանում, էլի իրենց շնորքից չի:
Վերջին տարիներին ով նստում է եվրոպական ռեյսեր, ասում է՝ սաղ այլազգիներ են, հիմնականում՝ ռուսախոս։
Սա էլի, չգիտես ինչի, իր գլուխն է գովում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее