▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Զուրաբյանն արձագանքել է Աննա Հակոբյանին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցից մի հատված․ «Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ…. Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»։ Մեջբերումից հետո Աննա Հակոբյանը գրել է․ «Կրթվելը նորաձև է արշավի նպատակը այս և այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է։
Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի նաեւ ամեն անգամ նման իրավիճակներում լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը՝ որի հիմքում պարզ մարդկային վախն է»։
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառումով արձագանքել է Աննա Հակոբյանին։
«Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ստատուս է գրել #կրթվելընորաձևէ հաշթագով և ցուցադրելով աննախադեպ անվախություն՝ անմիջապես բլոկել է ինձ:
Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միևնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее